Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Իմանալու և հասկանալու միջև կա անդունդ

Իմանալու և հասկանալու միջև կա անդունդ
30.07.2026 | 12:49

Կարող ես անվերջ կուտակել տեղեկություններ ու ինֆորմացիա, բայց չհասկանալ դրանց իմաստը։

Կարող ես ունենալ հասկանալու մեծ պոտենցիալ, բայց, առանց իմանալու անհրաժեշտ տեղեկություններն ու ինֆորմացիան, կարող ես անիմաստ ձևով խելքիդ զոռ տալ։

Մեծամասնությունը իմանալը հասկանալու հետ շփոթելու հակում և տենդենց ունի։

Փոքրամասնությունը կարողանում է իմանալն ու հասկանալը համատեղել։

Քչերն են կարողանում իմանալու և հասկանալու միջև եղած անդունդի վրայով ամուր կամուրջ կառուցել։

Եզակիները իմանալու և հասկանալու սիմբիոզով կյանքն են առաջ մղում։

Եվ այսպես էլ ապրում ենք թյուրիմացությունների ծովում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1713

Մեկնաբանություններ